Հարց ու պատասխան

  • Արդյո՞ք հնարավոր է գնում կատարել Price City հարթակից։

    Ո՛չ, Price City հարթակը չի իրականացնում ուղիղ վաճառք։ Price City-ն օնլայն խանութ չէ։ Մեր հարթակում գնորդները որոնում և գտնում են իրենց հետաքրքրող ապրանքները կամ ծառայությունները՝ համեմատելով դրանց գները, բնութագրերը և տեղակայվածությունը իրենցից։
  • Ինչպե՞ս որոնել ապրանք կամ ծառայություն Price City հարթակում։

    Եթե ցանկանում եք որոնել որևէ ապրանք և չգիտեք, թե ինչպե՞ս է այն գրվում, ապա մեր համակարգը իր smart որոնման շնորհիվ որոնում և գտնում է ցանկացած ապրանք կամ ծառայություն, նույնիսկ եթե որոնումն արվել է լատինատառ կամ տառասխալներով։
  • Նախընտրած ապրանքի գնման քայլերի հաջորդականություն

    Գնում կատարելու համար սեղմում եք «Տեսնել ավելին» կոճակը, տեղափոխվում տվյալ ապրանքի համար նախատեսված դաշտ և տեսնում այն խանութը, որտեղից դուք կարող եք գնել ձեր որոնած ապրանքը կամ ծառայությունը։ «Գնալ խանութ» կոճակը սեղմելուց հետո դուք գնում եք կատարում տվյալ ապրանքը ներկայացնող խանութի կայքից կամ սոցիալական հարթակից։
  • Ինչպե՞ս համեմատել ապրանքները կամ ծառայությունները Price City հարթակում։

    Դուք որոնում և գտնում եք ձեր նախընտրած ապրանքի կատեգորիան, այնուհետև, համեմատելով ապրանքների արժեքները, բնութագրերը ու տեղակայվածությունը ձեր գտնվելու վայրից, կայացնում եք որոշում։  Մեր հարթակում կարելի է համեմատել մինչև 3 ապրանք։
  • Դուք առաքում իրականացնու՞մ եք։

    Ո՛չ, Price City կայքը չի իրականացնում ուղիղ վաճառք։ Մեր հարթակում գնորդները փնտրում և գտնում են իրենց հետաքրքրող ապրանքները կամ ծառայությունները՝ համեմատելով դրանց գները, բնութագրերը և տեղակայվածությունը իրենցից։ Price City հարթակում իրար են հանդիպում գնորդն ու բիզնեսը։
  • Պե՞տք է արդյոք գրանցվել Price City կայքում։

    Ո՛չ, Price City կայքից օգտվելու համար գրանցման կարիք չկա։
  • Եթե գնորդը գոհ չէ իր գնած ապրանքից կամ վաճառողից ումից գնել է այն, ապա ո՞վ է կրում պատասխանատվություն։

    Ո՛չ, Price City կայքից օգտվելու համար գրանցման կարիք չկա։
  • Ովքե՞ր կարող են թողնել կարծիք (դրական կամ բացասական) գնած ապրանքի կամ ծառայության, ինչպես նաև վաճառողի կամ ծառայություն մատուցողի մասին։

    Դուք կարող եք գրել կարծիք ապրանքի կամ ծառայության մասին, եթե ունեք այդ ապրանքի կամ ծառայության գնումը հավաստող փաստաթուղթ (օր․ ՀԴՄ կտրոն, երաշխիքի կտրոն և այլն)։ Իսկ բիզնեսի կամ ծառայություններ մատուցողի մասին կարծիք գրելիս վերը նշված պայմանները նույնն են։
  • Իսկ ի՞նչպես է աշխատում «Նախընտրելի գին» անվճար ծառայությունը Price City հարթակում։

    Դուք կարող եք ցանկացած ապրանքի կամ ծառայության համար սահմանել ձեր ցանկալի գինը, նշել ժամանակահատվածը և էլ․հասցեն։ Երբ ձեր նախընտրած ապրանքը կամ ծառայությունը նշված ժամանակահատվածում մեր հարթակում կլինի հավասար կամ ավելի ցածր գին, որը դուք նշել եք, ապա ձեր նշած էլ․հասցեին կգա հաղորդագրություն, որ ձեր ցանկալի ապրանքը կարող եք գնել x խանութից ձեր նախընտրած y գնով։ Նշված ծառայությունից կարող եք օգտվել անսահմանափակ, միաժամանակ լրացնել տարբեր ապրանքների համար։
Սոց. ցանցեր
Պայմաններ և դրույթներ © PriceCity, 2021 Բոլոր իրավունքները պաշտպանված են