Հարգելի այցելու, խնդրում ենք ուշադիր ծանոթանալ ներքոհիշյալ պայմաններին նախքան Կայքը օգտագործելը:
Մեր առաքելությունն է
www.pricecity.am վեբ կայքի (այսուհետ՝ Կայք) այցելուների համար ստեղծել հնարավորություն ծանոթանալ, որոնել, համեմատել և գտնել իրենց պահանջված ծառայությունը կամ ապրանքը՝ ստեղծելով կապ Կայքի այցելուների ու ապրանքներ վաճառող և ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև, որտեղ Կայք այցելողները ոչ միայն հնարավորություն կունենան գտնել իրենց կողմից որոնվող ապրանքը կամ ծառայությունը, այլ նաև համեմատեն դրանց գները Կայքում առկա և առաջարկվող այլ գների հետ, որոնք սահմանվում են Կայքի օպերատոր հանդիսացող «ՓՐԱՅՍ ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած ապրանք վաճառող կամ ծառայություն մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ Գործընկեր) կողմից, ինչպես ստեղծել հնարավորություն գնահատել վաճառողի ապրանքը կամ մատուցված ծառայությունը հետադարձ կապի միջոցով՝ թողնելով մեկնաբանություն կամ իրականացնելով համապատասխան գնահատում, որը թույլ կտա բարձր պահել վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների որակը:
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- 1.1. Համաձայնագրի առարկան՝
Այցելելով Կայք և գտնվելով Կայքում, Դուք համաձայնվում եք «վերջնական Օգտագործողի կողմից կայքից օգտվելու ընդհանուր դրույթների եւ պայմանների վերաբերյալ» սույն համաձայնագրին (այսուհետ՝ Համաձայնագիր), ինչը Ձեզ թույլ է տալիս ուսումնասիրել պարունակությունը, ծանոթանալ բովանդակությանը, օգտվել Կայքի կողմից տրամադրվող գործիքներից և (կամ) ներքոհիշյալ հնարավորություններից ամբողջությամբ կամ մասնակի, և Դուք, որպես Կայքը այցելող անձ (այսուհետ նաև՝ Օգտագործող, Այցելու, Դուք, Ձեզ, Ձեր),
համաձայնվում եք ընդունել Համաձայնագրի իրավաբանական ուժ ունեցող և պարտադիր պայմանները, որով Ձեր և Ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք) միջև ծագում է իրավահարաբերություն:
Եթե Դուք համաձայն չեք Համաձայնագրի պայմաններին, ապա անհապաղ դադարեցրեք Կայքի օգտագործումն ու լքեք այն:
Սույն Համաձայնագիրը չի տարածվում Գործընկերների հետ կապակցված իրավահարաբերությունների վրա, բացառությամբ «տվյալների մշակման քաղաքականությանը», Գործընկերների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են առանձին փաստաթղթերով:
1.2. Կայքի համառոտ նկարագիրը.
Կայքից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ կապի հասանելիություն և համապատասխան սարքավորում (համակարգիչ, պլանշետ կամ համանման այլ սարք, որն ունի թվային տեղեկատվության անհրաժեշտ մշակող հզորություն (processing power) և գործիքակազմ (օրինակ՝ դիտարկչի (բրաուզերի) տեսքով հավելված Կայք այցելելու համար), որը կունենա վեբ կայքերին հասանելիություն ապահովելու հնարավորություն:
Կայքը հանդիսանում է հարթակ, որտեղ Գործընկերները կարող են տեղադրել իրենց Ապրանքները, թույլ տալով Օգտագործողին որոնել, ծանոթանալ, գտնել և համեմատել Ապրանքները:
Կայքում հնարավոր է որոնել Ապրանքները ըստ խմբավորված դասակարգումների, որոնք իրենց հերթին բաժանված են ենթախմբերի: Առկա է Ապրանքները որոնելու հնարավորություն և դասակարգում ըստ ֆիլտրերի, միաժամանակ առավելագույնը մինչև երեք համանման նույն խմբին (ենթախմբին) պատկանող Ապրանքների համեմատություն, որը հնարավոր է իրականացնել կրճատ՝ համեմատելով միայն գները կամ ընդլայնված՝ համեմատելով նաև Ապրանքների տեխնիկական բնութագրերը և (կամ) այլ Այցելուների կողմից թողնված կարծիքներն ու մեկնաբանությունները:
Ձեզ հասանելի է լինելու Կայքում վերջին և (կամ) առավել դիտված Ապրանքները տեսնելու պարզեցված հնարավորություն:
Կայքում առկա են թվային բաներային գովազդներ:
Դուք հնարավորություն ունեք բաժանորդագրվել Կայքին տեղեկատվություն, նորություններ կամ ծանուցումներ ստանալու նպատակով:
1.3. Կայքի Այցելուն
Երբ Դուք այցելում եք Կայք, Դուք ձեռք եք բերում Կայքը Այցելողի կարգավիճակ, այսինքն Կայքի միջոցով առաջարկվող բարիքներից օգտվող անձ, և հնարավորություն եք ունենում օգտվել Համաձայնագրի 3-րդ կետով սահմանված Ձեր իրավունքներից:
Ընկերությունը կարող է օգտվել Այցելուների տվյալների շտեմարանից` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան` հստակ արձանագրելով, որ սույնին համաձայնություն տալով, Դուք նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով արդեն իսկ տվել եք Ձեր համաձայնությունը` օգտագործելու ձեր անձնական տվյալները, ներառյալ էլեկտրոնային փոստի և հեռախոսի տվյալներ սույն Համաձայնագրով սահմանված ծավալով և եղանակներով՝ ընդհանրապես, և Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող «տվյալների մշակման քաղաքականությամբ»՝ մասնավորապես: Այցելելով Կայք, Դուք համաձայնվում եք, որ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի՝ Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել այլ երկիր, ինչպես նաև համարվում եք իրազեկված և ծանուցված, որ տվյալների փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից և (կամ) անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար՝ համաձայն «տվյալների մշակման քաղաքակության»:
1.4. Փոփոխությունը
Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Պայմանների փոփոխություններին ծանոթանալու պարտավորությունը կրում եք Դուք: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
2. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- 2.1. Այցելուի իրավասուբյեկտությունը
Եթե դեռ չի լրացել Ձեր 18 տարեկանը կամ Դուք չունեք ինքնուրույն իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու հնարավորություն և կրել պատասխանատվություն դրանց համար սույն Կայք մուտք գործելու պահին, ապա անմիջապես լքեք սույն Կայքը: Հակառակ պարագայում, Ընկերությունը Ձեզ դիտարկելու է որպես գործունակ և իրավասուբյեկտություն ունեցող անձ, և Ընկերությունը չի կրում որևէ պատասխանատվություն Ձեր կողմից Կայքը չլքելու համար:
2.2. Պարտավորությունը
Որպես Այցելու, Դուք համաձայնվում եք՝
- Կայքի օգտագործման հետ կապված Ձեր իրավունքներից օգտվելու ժամանակ պահպանել և որևէ կերպ չխախտել՝
Ա) ՀՀ օրենսդրությունը.
Բ) Համաձայնագրի 7-րդ կետով սահմանված պարտադիր վարքագծի կանոնները.
- Անհատական պատասխանատվություն կրել ցանկացած տեսակի գործողության համար, որը կատարվել է Ձեր կողմից, եթե Դուք նախօրոք չեք ներկայացրել պատճառաբանված և փաստարկված հանգամանքներ, առ այն, որ Ձեր գործողությունները իրականացվել են այլ անձի կողմից, եթե դրա հայտնաբերումը դառնա խնդրո առարկա:
2.3. Ծանուցումները
Դուք համաձայնվում եք, որ Մենք կարող եք Ձեզ ուղարկել նամակներ և (կամ) ծանուցումներ հետևյալ եղանակով և կարգով՝
- Կայքի գործիքների միջոցով (դրանց առկայության դեպքում).
- Ձեր կողմից տրամադրված կոնտակտային տեղեկատվությանը (օրինակ՝ էլ. փոստ, հեռախոսահամար):
3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ Եւ ԴՐԱՆՑ ԻՐԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ.
Որպես Այցելու, Դուք գիտակցում եք, որ Ձեզ են հասանելի են լինելու Ապրանքների վերաբերյալ տարբեր բովանդակության տեղեկատվություն, ներառյալ՝ տեքստային, տպագիր, տեսողական, աուդիո, աուդիո- վիզուալ բովանդակության կամ դրանց ցանկացած համադրություն, առաջարկներ կամ Ապրանքի վերաբերյալ ցանկացած այլ տեսքով արտահայտված տեղեկատվություն (այսուհետ՝ Կոնտենտ):
Որպես Օգտագործող, Դուք գիտակցում և անվերապահորեն համաձայնվում եք, որ օգտվում եք Կայքից Համաձայնագրի շրջանակներում Ձեր պատասխանատվությամբ, ինքնուրույն ռիսկով, և որ Կայքը Ձեզ ներկայացվում է «այնպիսին որ կան» և «որպես այդպիսին հասանելի» սույն Համաձայնագրով նախատեսված պայմանների հիման վրա, որը ներառում է հետևյալ պայմանները, բայց չի սահմանափակվում դրանցով՝
Ա) Ընկերությունը չի հայտարարում և չի երաշխավորում, որ Կայքում առկա Ապրանքները համապատասխանելու են Ձեր պահանջներին.
Բ) Ապրանքները կամ Կոնտենտը չեն կարող լինել հասանելի անդադար, ժամանակին, անվտանգ և անսխալ կերպով.
Գ) Կոնտենտին կամ հնարավոր այլ տեղեկատվությանը (օրինակ՝ այլ Այցելուների կողմից թողնված մեկնաբանություն) ծանոթանալու արդյունքում Ձեր կողմից ստացված ցանկացած տեղեկատվություն չի կարող լինել ճշգրիտ և հուսալի.
Դ) Կայքի կազմում որևէ ծրագրային ապահովման աշխատանքի կամ գործառութային հնարավորությունների անսարքությունների շտկման աշխատանքները չեն կարող ավարտվել Ձեր կողմից սպասված ժամկետների սահմաններում:
3.1. Մեկնաբանություն թողնելը
Ապրանքի և Կոնտենտի վերաբերյալ Դուք կարող եք թողնել գրավոր մեկնաբանության տեսքով արձագանք (այսուհետ՝ Մեկնաբանություն), որը հասանելի կդառնա Կայքի այլ Օգտագործողների համար:
Ձեր Մեկնաբանությունը պետք է համապատասխանի Համաձայնագրով սահմանված պահանջներին և որևէ կերպ չխախտի Համաձայնագրի 7-րդ կետով սահմանված պարտադիր վարքագծի կանոնները (այսուհետ՝ Վարքագծի կանոններ):
Ընկերությունը իրականացնում է Մեկնաբանության պարբերական ստուգում Վարքագծի կանոններին համապատասխանելիությունը պարզելու համար:
Վարքագծի կանոններին Մեկնաբանության անհամապատասխանության հայտնաբերման դեպքում Ընկերությունը, որպես Կայքի օպերատոր, պահպանում է Մեկնաբանությունը հեռացնելու բացառիկ իրավունքը առանց որևէ պատճառաբանության, հիմնավորման կամ փաստարկի:
Դուք թողնում եք Մեկնաբանությունը ինքնուրույն ռիսկով և կրում եք դրանից առաջացող հնարավոր իրավական հետևանքները:
3.2. Գնահատումը
Որպես Այցելու, Դուք իրավունք ունեք թողնել աստղերի տեսքով արտահայտված գնահատական, որը խորհրդանշելու է բացառապես Ձեր անձնական և սուբյեկտիվ վերաբերմունքը Կոնտենտի և Ապրանքի նկատմամբ (այսուհետ՝ Գնահատական), որտեղ 1 աստղը՝ ամենացածր գնահատականն է, իսկ 5-ը՝ ամենաբարձր: Գնահատման համակարգը կարող է փոփոխվել ցանկացած այլ համանման եղանակի:
Ձեր Գնահատականը պետք է համապատասխանի Համաձայնագրով սահմանված պահանջներին և որևէ կերպ չխախտի Վարքագծի կանոնները:
Վարքագծի կանոններին Գնահատականի անհամապատասխանության դեպքում Ընկերությունը, որպես Կայքի օպերատոր, պահպանում է Գնահատականը հեռացնելու բացառիկ իրավունքը առանց որևէ պատճառաբանության, հիմնավորման կամ փաստարկի:
3.3. «Կցել անդորրագիր» հնարավորություն.
Կայքը Ձեզ կարող է ընձեռել հնարավորություն կցել անդորրագիր PDF կամ jpeg ֆորմատի ֆայլով (ձեռք բերման (գնման) վճարման անդորրագիր) որպես Ապրանքի Գնահատականի և Մեկնաբանության հետ փոխկապակցված գործողություն Ապրանքի նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունքի դրսևորման նպատակով: Անդորրագրի կցման հետ կապված գործողությունները պետք է ամբողջ ծավալով և անվերապահորեն համապատասխանեն Վարքագծի կանոնների պահանջներին: Օգտագործողը կրում է անհատական և ամբողջական պատասխանատվության կցված անդորրագրի կամ կցելու հնարավորությունը այլ եղանակով օգտագործելու համար:
3.4. Կոնտենտը և այլ տեղեկատվությունը
Կայքից օգտվելիս Դուք առնչվելու եք Կոնտենտին կամ հնարավոր այլ տեղեկատվությանը (օրինակ՝ այլ Օգտագործողների կողմից թողնված Մեկնաբանություն), որը կարող է լինել թերի, անավարտ, ողջամտության սահմաններում անուղղակի կերպով մոլորեցնող, վիրավորական կամ այլ եղանակով անցանկալի: Կայքի օպերատորը բարեխիղճ և շարունակական կերպով ձեռնարկելու է միջոցներ վերահսկել այդպիսի Կոնտենտը և ստուգել դրա համապատասխանելիությունը Վարքագծի կանոններին և հեռացնել դրանք: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այլ Օգտագործողների կողմից թողնված Մեկնաբանությունների կամ կցված անդորրագրերի համար
: Ընկերությունը օբյեկտիվորեն չունի ամբողջ Կոնտենտը կամ Կայքում առկա հնարավոր այլ տեղեկատվությունը հսկելու (վերահսկելու) ֆիզիկական հնարավորություն և չի կարող կրել դրա համար պատասխանատվություն, և Կայք մուտք գործելու պահից սկսած Դուք ընդունում եք սույն պայմանը:
Ընկերությունը Կայքի միջոցով օգնում է սպառողներին գտնել իրենց կողմից պահանջված Ապրանքը և օգնում է Գործընկերներին ապահովել իրենց Ապրանքների վերաբերյալ իրազեկվածությունը: Ընկերությունը ցանկացած իմաստով չի հանդիսանում վաճառող կամ Օգտագործողին ծառայություն մատուցող կազմակերպություն: Դուք ճանաչում եք, որ Ընկերությունը չունի իր գործընկերների գործունեությունը և (կամ) վարքագիծը կառավարելու, հսկելու (վերահսկելու), գործունեությանը միջամտելու որևէ իրավունք, հետևաբար չի կարող կառավարել նրանց կողմից տրամադրված Կոնտենտը կամ դրա համապատասխանությունը իրականությանը և Դուք չեք կարող Ընկերությանը ներկայացնել որևէ պահանջ՝ կապված առաջարկվող Կոնտենտի և (կամ) Ապրանքների հետ:
3.5. Մտավոր սեփականության իրավունքը.
Սույն դրույթը հանդիսանում է ծանուցում մտավոր սեփականության իրավունքի առկայության մասին:
Ընկերության մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են: Կայքում առկա Կոնտենտի հետ կապված ապրանքային նշանները կանխավարկածորեն պատկանում են դրանց իրավատերերին:
Կայքում օգտագործվող «PRICECITY» կամ «PC» վերտառությամբ ապրանքային նշանը պատկանում է Ընկերությանը, որի ցանկացած եղանակով օգտագործումը արգելվում է առանց Ընկերության գրավոր համաձայնության: Արգելվում է իրականացնել պատճենահանում, թվային հեռարձակում, կադրահանում (screenshot) կամ այլ գործողություններ, որտեղ պատկերված է Ընկերության ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը:
«ՓՐԱՅՍ ՍԻԹԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ՍՊԸ)» վերտառությամբ
արտահայտությունը հանդիսանում է Ընկերության ֆիրմային անվանումը և Ձեզ արգելվում է այն որևէ կերպ օգտագործել առանց Ընկերության գրավոր համաձայնության:
3.6. Ավտոմատ մշակում.
Մենք օգտագործում ենք Ձեր տվյալները և Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը առաջարկվող Ապրանքի և Կոնտենտի որակի բարձրացման համար.
Կայքը կարող է թվային գործիքների միջոցով իրականացնել տվյալների ավտոմատ մշակում, որի կարգը նկարագրված է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող «տվյալների մշակման կարգում»:
4. Լուծումը
Լքելով Կայքը, Դուք չեք լուծում Համաձայնագիրը: Համաձայնագիրը կարող է լուծվել յուրաքանչյուր կողմի նախաձեռնությամբ ցանկացած ժամանակ, այդ մասին ծանուցելով մյուս կողմին էլեկտրոնային փոստի միջոցով՝ պահպանելով Համաձայնագրի 5-րդ կետի կարգավորումը:
Դուք Համաձայնվում եք, որ Համաձայնագիրը լուծելուց հետո, անկախ դրանից, Ձեր կողմից արդեն իսկ թողնված Մեկնաբանությունները և (կամ) Գնահատականը ենթակա չեն վերացման, այլ կարող են պահպանվել Ընկերության մոտ անորոշ ժամկետով և օգտագործվել տվյալների մշակման նպատակով.
5. Կիրառելի իրավունքը և վեճերի լուծման կարգը
Սույն Համաձայնագրի կապակցությամբ ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը, բացառելով ընդհանուր դատարանների ենթակայությունը, հանձնվում է Հայաստանի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատին (ՀՀ ԱԱՊ) կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությանը` համաձայն վերջինիս կանոնակարգի՝ երեք արբիտրների կազմով, դատավարության լեզուն` հայերեն, արբիտրաժի վայրը` քաղաք Երևան։ Վեճը լուծվում է Հայաստանի Հանրապետության նյութական իրավունքի նորմերի համաձայն։
6. Այլ դրույթներ
- 6.1. Եթե սույն Պայմանների շուրջ առաջացած վեճը լուծող մարմինը ճանաչում է Պայմանների որևէ կետը անվավեր, ապա Ընկերությունը և Դուք պարտավորվում եք ձեռնարկել համատեղ միջոցներ այն փոփոխելու և վավերությունը ապահովելու համար՝ միաժամանակ պահպանելով կողմերի սկզբնական կամքը: Դրա անհնարինության դեպքում անվավեր դրույթը ճանաչվում է ուժը կորցրած, ինչը չի հանգեցնում այլ դրույթների անվավերության:
- 6.2. Սույն Համաձայնագիրը արտահայտում է կողմերի ամբողջական կամքը Կայքից օգտվելու շուրջ ծագող իրավահարաբերությունների մասով:
- 6.3. Դուք ընդունում եք, որ Ընկերությանը իրավական բնույթի փաստաթուղթ (նախապահանջ, առարկություն կամ բողոք) առաքելու միակ պատշաճ միջոցն է փոստային ազգային օպերատորի միջոցով հասցե` ք. Երևան, Եղվարդի խճուղի 38 հասցեին իրականացված փոստային առաքումը: Մնացած այլ հարցերով Ձեր կողմից info@pricecity.am էլ. փոստին ցանկացած գրավոր տեղեկատվություն ուղարկելը ՉԻ հանդիսանում պատշաճ ծանուցում, այլ հանդիսանում է նամակագրություն՝ ուղղված սույն Պայմաններին համապատասխան Կայքը օգտագործելու առնչությամբ նամակագրություն:
- 6.4. Ընկերության կողմից սույն Պայմաններով նախատեսված իր իրավունքները չիրացնելը չի ենթադրում Ընկերության կողմից դրան(ց)ից հրաժարվելը:
- 6.5. Եթե սույն Համաձայնագրի մեջ օգտագործվող հասկացությունը օգտագործված է եզակի թվով, ապա դա տարածվում է նաև այդ հասկացության հոգնակի տարբերակի վրա և ընդհակառակը, եթե ուղղակի այլ բան չի բխում Համաձայնագրի բովանդակությունից և էությունից:
7. Վարքագծի կանոններ
- 7.1. Այցելուին (Ձեզ) խստորեն արգելվում է՝
- 7.1.1. Մշակել կամ օգտագործել համակարգչային ծրագրեր, սարքավորումներ, սկրիպտեր, բոտեր կամ այլ ցանկացած տեսակի միջոցներ և գործընթացներ (ներառյալ «քրաուլերներ» (crawler), դիտարկչի (բրաուզերի) պլագիններ և այլ հավելումներ (add on) կամ ցանկացած տեսակի այլ տեխնոլոգիաներ) Կայքի աշխատանքին միջամտելու կամ ցանկացած այլ եղանակով տեղեկատվություն պատճենելու համար.
- 7.1.2. Շրջանցել ցանկացած անվտանգության համակարգեր և (կամ) ձեռք բերել Կայքի ադմինիստրատիվ կառավարման հնարավորություն.
- 7.1.3. Բացահայտել այնպիսի տեղեկատվություն, որը եղել է չբացահայտված, և Ընկերությունը միջոցներ է ձեռնարկել այդ տեղեկատվությունը չբացահայտված պահպանելու համար, և Դուք չեք ունեցել համաձայնություն Ընկերության հետ այդպիսի տեղեկատվություն բացահայտելու համար.
- 7.1.4. Ոտնահարել Ընկերության Գործընկերների մտավոր սեփականության իրավունքները, ներառյալ՝ ապրանքային նշանի և ֆիրմային անվանման, գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունների, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, կատարումների, հնչյունագրերի (ֆոնոգրամաները) և հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, սելեկցիոն նվաճումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների, չբացահայտված տեղեկատվության` ներառյալ արտադրության գաղտնիքների, բույսերի սորտերի հետ կապված իրավունքները.
- 7.1.5. Ոտնահարել Ընկերության մտավոր սեփականության, ներառյալ՝ ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման, ինչպես նաև Ընկերության կողմից ինքնուրույն տեղադրված նյութերի հետ կապված իրավունքները.
- 7.1.6. Թողնել Մեկնաբանություն կամ կցել ֆայլ, որը պարունակում է հղում վիրուսային նյութերին, worm- երին, կամ ցանկացած այլ վնաս առաջացնող կոդին.
- 7.1.7. Իրականացնել «ռեվերսիվ ինժեներություն», դեմոնտաժել, ապագաղտնագրել (decipher) կամ ցանկացած կերպով միջամտել Կայքի կոդին, ցանկացած այլ թվային տեղեկատվությանը, որը հրապարակային (open-source) չէ.
- 7.1.8. Օգտագործել բոտեր կամ այլ ավտոմատացված եղանակներ, որոնք թույլ կտան Կայքից ներբեռնել Գործընկերների վերաբերյալ տեղեկատվություն կամ վերջիններիս ուղարկել նամակներ տրամադրված էլ. փոստի միջոցով.
- 7.1.9. Իրականացնել մշտադիտարկում մրցակցային նպատակով՝ կապված Կայքի գործունեության հասանելիության, աշխատանքի, գործարկման հետ՝ միջամտելով Կայքի գործունությանը.
- 7.1.10. Միջամտել Կայքին այնպես, որ առաջանա գերբեռնվածություն.
- 7.1.11. Իրականացնել Կոնտենտի և Գործընկերների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, ամփոփում, տարածում, եթե դա ուղղված չէ Ապրանքների ձեռք բերմանը.
- 7.1.12. Իրականացնել սոցիալական, ռասայական, քաղաքական, ազգային, կրոնական ատելություն և թշնամանք գրգռող քարոզչություն, պատերազմի, սոցիալական, ռասայական, ազգային, կրոնական և լեզվական գերակայության քարոզչություն անցկացնել․
- 7.1.13. Տեղադրել, վերարտադրել, լրամշակել, տարածել, հրապարակել Կայքում, ընդհանուր իրազեկման հասցնել, փոխանցել, վաճառել կամ այլ կերպով օգտագործել Կոնտենտը՝ ամբողջությամբ կամ մասամբ, առանց վերջինիս իրավատիրոջ նախնական թույլատվության.
- 7.1.14. Կայքում տեղադրել տեքստային հաղորդագրություններ, գրաֆիկական պատկերներ կամ այլ նյութեր պարունակող կայքերին հղումներ կամ ֆայլեր, որոնց բովանդակությունը այլ անձանց համար վիրավորական է կամ տեղադրել Կոնտենտ, որ պարունակում է ոչ ցենզուրային բառեր և արտահայտություններ, կամ որոնց պարունակությունը քարոզում են բռնություն, հակաիրավական գործունեություն, հակահասարակական, անբարոյական արարմունքներ, ինչպես նաև իրավակարգի և բարոյականության հիմքերին հակասող ցանկացած այլ գործողություններ կատարելու կոչեր պարունակող հաղորդագրություններ.
- 7.1.15. Կայքում տեղադրել հաղորդագրություններ, գրաֆիկական պատկերներ կամ այլ նյութեր (այդ թվում՝ իրականությանը հակասող) պարունակող կայքերին հղումներ կամ ֆայլեր, որոնց տեղադրումը հասցնում է կամ կարող է վնաս հասցնել քաղաքացու պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին.
- 7.1.16. Կայքում տեղադրել հիպերտեքստային հղումներ, որոնք Այցելուներին կարող ուղղորդել այնպիսի կայքեր, որտեղ պարունակվում են Պայմանների 7.1.4.-րդ, 7.1.5-րդ 7.1.6-րդ, 7.1.14-րդ և 7.1.15-րդ կետով սահմանված հատկանիշները.
- 7.1.17. Թողնել գովազդային բնույթ կրող Մեկնաբանություններ, կեղծ կամ քողարկված Գնահատական.
- 7.1.18. Իրականացնել առևտրային կամ գովազդային բնույթի կամ այլ տեսակի հաղորդագրությունների
տարածում Գործընկերների էլ. փոստերին, որոնք ցանկություն չունեն դրանք ստանալ (ՍՊԱՄ).
- 7.1.19. Իրականացնել Կայքի գործարկման ապակայունացմանն ուղղված գործողություններ, իրականացնել Կայքի կառավարման չթույլարված մուտք գործելու փորձեր.
- 7.1.20. Քննարկել, քննադատել Ընկերության և (կամ) Կայքի գործադիր մարմնի գործողությունները ինչպես Կայքի էջերում, այնպես էլ կողմնակի համացանցային կայքերում, ԶԼՄ-ներում և այլն։
7.2. Ձեր վարքագիծը կայքում
- 7.2.1. Օգտնվելով Համաձայնագրի 3-րդ կետով սահմանված Ձեր իրավունքներից, Դուք պարտավորվում եք՝
- *Հարգանքով վերաբերվել այլ Օգագործողներին.
- *Ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ չխեղաթյուրել Ապրանքի վերաբերյալ կամ Գործընկերոջ գործունեության վերաբերյալ կարծիքը.
- *Տեղեկացնել Ընկերությանը ակնհայտ կեղծ կամ այնպիսի տեղեկատվության վերաբերյալ, որը չի բավարարում 7-րդ կետում նկարագրված պահանջներին, ուղարկելով նամակ այդ մասին info@pricecity.am էլ. փոստին.
- *Մեկնաբանություններ տեղադրելիս՝ օգտագործել հայարեն լեզուն, իսկ դրա հնարավորության բացակայության դեպքում, եթե Դուք օգտագործում եք լատինական տառեր կամ կիրիլիցա (կյուրեղագիր), ապա դրանցում պարունակող միտքը հայերեն լինելու դեպքում պետք է համապատասխանի սույն Համաձայնագրի 7-րդ կետի պահանջներին:
- 7.2.2. Ընկերության քաղաքականությունը Մեկնաբանությունների վերաբերյալ.
Մի օգտագործեք ռասայական, կրոնական կամ այլ վիրավորանքներ, որոնք հրահրում կամ խրախուսում են ատելությունը, կամ որեւէ կերպ կրում են անջատողական բնույթ.
Մենք թույլ չենք տալիս այնպիսի Կոնտենտի կամ հնարավոր այլ տեղեկատվության հրապարակում (օրինակ՝ այլ Օգտագործողների կողմից թողնված Մեկնաբանություն կամ ֆայլի կցում), որն ունի իրավունքների չարաշահման, նսեմացնող, ահաբեկող, նվաստացնող, սադրող կամ սպառնալիքի հատկանիշներ և (կամ) կարող է ընկալվել որպես անհատների կամ անձանց խմբերի նկատմամբ ատելության, բռնության, կողմնակալության կամ խտրական գործողությունների քարոզ՝ կապված իրենց փաստացի կամ ենթադրյալ ռասայի, էթնիկ պատկանելության, ազգային ծագման, կաստայի, սեռի, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշման, կրոնական պատկանելության կամ հաշմանդամության կարգավիճակի հետ, կամ քաղաքական քարոզ:
Մի օգտագործեք Կայքը ռոմանտիկ կապեր ստեղծելու, ռոմանտիկ ժամադրություններ կազմակերպելու համար.
Մենք թույլ չենք տալիս ռոմանտիկ հարաբերությունների, սեռական ոտնձգությունների, ակնարկների կամ անպարկեշտ Մեկնաբանությունների անցանկալի դրսևորումներ: Կայքը չի հանդիսանում անձնական ծանոթությունների կայք:
Մի ճնշեք և մի վախեցրեք այլ անձանց.
Մենք թույլ չենք տալիս ցանկացած եղանակով ահաբեկման դրսևորումներ և ճնշող բնույթի գործողություններ, ներառյալ վիրավորական արտահայտություններ թույլ տալու, այլ անձանց անձնական կամ գաղտնի տեղեկատվության բացահայտման տեսքով:
Մի սպառնացեք, մի խրախուսեք բռնությունը.
Մենք թույլ չենք տալիս ցանկացած տեսակի բռնություն, սպառնալիք կամ դրանք առաջացնող սադրանք։ Դուք չեք կարող օգտագործել Կայքը բռնություն և սպառնալիք իրականցնող կամ ծայրահեղական անձանց կամ անձանց խմբերի նկատմամբ աջակցություն արտահայտելու կամ բռնության այլ փառաբանման կամ քարոզի համար:
Մի տեղադրեք վտանգավոր կամ ցնցող նյութեր պարունակող կայքերին հղումներ կամ կցեք վտանգավոր ֆայլեր.
Մենք թույլ չենք տալիս Կոնտենտ կամ հնարավոր այլ տեղեկատվության հրապարակում (օրինակ՝ այլ Օգտագործողների կողմից թողնված Մեկնաբանություն կամ ֆայլի կցում), որը չափազանց սարսափելի է, ցնցող է, սադիստական է կամ պարունակում է հանցագործության հատկանիշներ կամ կարող է պարունակել հղում նման նյութեր պարունակող կայքերին:
ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տվյալների (ներառյալ անձնական) պաշտպանության սույն քաղաքականությունը (այսուհետ նաև՝ Քաղաքականություն) կիրառվում է Կայքի Այցելուների և Գործընկերների նկատմամբ: Որոշակի դասակարգի Այցելուների նկատմամբ կարող են կիրառվել անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հավելյալ կանոններ:
Այցելուներն ուղղակի կերպով համաձայնվում են իրենց անձնական տվյալների մշակմանը, ինչպես բնութագրված է ներկայիս Քաղաքականության մեջ: Մշակումը նշանակում է անձնական տվյալների հետ ցանկացած գործողություն՝ անկախ կիրառվող միջոցներից և ընթացակարգից, մասնավորապես՝ տվյալների հավաքագրումը, կուտակումը, պահպանումը, ճշգրտումը, թարմացումը, փոփոխումը և դուրսբերումը, ինչպես նաև դրանց օգտագործումը, փոխանցումը, տարածումը, տրամադրումը, մուտքագործումը, դիմազրկումը, արգելափակումը, ջնջումը և ոչնչացումը:
Տվյալների մշակումը.
Ընկերությունն ունի Այցելուների հաղորդակցական ռեկվիզիտների վերաբերյալ տեղեկատվության կարիք այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են Գործընկերների Ապրանքների տեղադրման և մրցակցային առաջխաղացման ու Այցելուների կողմից հետադարձ կապ ստանալու համար, որը կնպաստի Ապրանքների որակի բարձրացմանը: Ընդ որում, Ընկերությունը հարցում է այդ տվյալների նվազագույն ծավալը, որը, ի թիվս այլոց, ներառում է՝
Այցելուի դեպքում՝
- -էլ. փոստի հասցեն.
- -Անունը.
- -բջջայինհեռախոսահամարը.
Գործընկերոջ դեպքում՝
- -Էլ. փոստի հասցեն.
- -Բջջայինհեռախոսահամարը.
- -Սոցիալական ցանցերում հաշիվները (Facebook, Instagram, youtube կամ յամանման այլ ցանցերում)
- -ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից կազմակերպության վերաբերյալ քաղվածքը և այլ տվյալներ, որոնք պահանջվում են Կայքում գրանցվելու ժամանակ.
- -Օգտատիրոջ էլ. փոստը և հեռախոսահամարը, ովքեր գործելու են Կայքում Գործընկերոջ անունից.
- -Աշխատանքային ժամերը.
- -Իր կամ մասնաճյուղերի գործունեության հասցեները, որենք պատկերելու են նրանց աշխարհագրական դիրքը.
- -Խորհրդանիշը կամ առկայություն դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ապրանքային նշանը և (կամ) ֆիրմային անվանումը.
Կայքի գործունության ընթացքում Կայքը կարող է հավաքել և պահպանել հետևյալ անձնական տեղեկությունը՝
- -Հասցեն և այլ կոնտակտային տեղեկություն՝ կախված Կայքի կողմից կիրառվող գործառնություններից, Կայքի միջոցով վճարման դեպքում՝ ֆինանսական տեղեկատվություն, օրինակ՝ կրեդիտային քարտերի և բանկային հաշիվների համարներ.
- -Կայքի տեղեկատվական համակարգերի և Գործընկերների հետ համագործակցության մասին այլ տեղեկություն, Կայքի հաճախման վիճակագրության հավաքագրման արդյունքներ և նմանատիպ մուտքագործման համար տեղեկատվություն՝ ներառյալ աշխարհագրական տեղակայման կամ Այցելուի IP-հասցեի վերաբերյալ գաղտնագրված տվյալները.
- -Տվյալների հասցեատիրոջ հաստատմանը ներկայացվող լրացուցիչ այլ տեղեկություն, որը Կայքը կարող է հայցել Այցելուից:
Տվյալների օգտագործման նպատակը.
Ընկերությունը, իր գործունեությունը իրականացնելու նպատակով Այցելուների անձնական տվյալները և Գործընկերների տվյալները կարող է օգտագործել ներքոհիշյալ նպատակով՝
- -Հայտնաբերել Մեկնաբանությունների հավաքագրում և անսարքություններ.
- -Կարգավորել ծառայությունների անհատականացումը, վերլուծությունը և կատարելագործումը, Գործընկերների Ապրանքների տեղեկատվական համալրումը կամ դրա հսկողությունը.
- -Իրազեկել Այցելուներին Գործընկերների Ապրանքների և նպատակայաին մարքետինգի վերաբերյալ.
- -Առաքել էլ. փոստի և (կամ) SMS-ի միջոցով անհատական մարքետինգային հաղորդագրություններ.
- -Համեմատել անձնական տվյալները՝ դրանց ճշգրտման և երրորդ անձանց հետ ստուգման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դեպքերում.
- -Ապահովել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների կատարման հավաստիացումը Գործընկերոջ առջև:
Տվյալների տրամադրումը երրորդ անձանց.
Կայքը կարող է միավորել դիմազուրկ տվյալներն այլ տեղեկության հետ, որը ստացված է երրորդ անձանց կողմից, ինչպես նաև Այցելուների այցելությամբ գեներացված տվյալներ և դրանք օգտագործել Ընկերության ծառայությունների կատարելագործման համար:
Այցելուների աշխարհագրական տեղակայման կամ IP-հասցեի վերաբերյալ տվյալները կարող են փոխանցվել Գործընկերներին դրանց գաղտնագրումից հետո:
Դիմազուրկ և անալիտիկ տվյալները, որոնք չեն հանդիսանում անձնական տվյալներ, կարող են վաճառվել երրորդ անձ:
Մնացած այլ դեպքերում անձնական կամ գեներացված այլ տվյալները կարող են տրամադրվել երրորդ անձանց բացառապես ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
COOKIE-ֆայլեր
Կայքը
կարող է կիրառել cookie-ֆայլեր և վեբ-փարոսներ (beacons)՝ տեղեկատվության հոսանքի վերլուծության, ծառայությունների անհատական կարգավորման, տեղեկատվական համալրման, ինչպես նաև Կայքի արդյունավետության չափման, հուսալիության և անվտանգության ապահովման, շուկայի հետազուտությունների, շահույթներին հետևելու նպատակներով, ինչպես նաև Կայքի գործարկման բարելավման, ներկայիս պայմանների իրականացման մշտադիտարկման, տվյալների սուբյեկտների իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Cookie-ֆայլերի կիրառման դեպքում, անկախ նրանից, որ cookie-ֆայլերը ապաանձնավորված են, Այցելուները միշտ կարող են հրաժարվել դրանք պահպանել, քանի որ այդ գործառույթը սահմանվում է Այցելուի դիտարկչի (բրաուզերի) կարգավորումներով:
Անվտանգության երաշխիքները.
Այցելուի անձնական տվյալները պահվում են Կայքի տեղեկատվական համակարգերում և պահպանվում են տարբեր միջոցներով (սերվերներում ծածկագրման, գաղտնագրման և այլ միջոցներով)՝ Այցելուների անձնական տվյալների չսանկցավորված մուտքից և գաղտնազերծումից պաշտպանության համար: Անձնական տվյալների պաշտպանության միջոցներն ապահովվում են Կայքի համապատասխան
«ֆայրվոլ» ոճի անվտանգության համակարգի և HTTPS հիպերտեքստի փոխանակման անվտանգ պրոտոկոլի միջոցներով: Ընկերությունը կիրառել պաշտպանվածության ապահովման այլ միջոցներ: Կայքի տեղեկատվական համակարգերը, որոնք իրականացնում են Այցելուների անձնական տվյալների հավաքագրում, ձայնագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում, թարմացում և դուրսբերում, տեղակայվում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում. Տվյալների սուբյեկտները իրազեկված են, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից 17.02.2017թ-ին ընդունված թիվ ԱՏՊՊ-001/17 համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը համարվում է անձնական տվյալների պաշտպանության բավարար մակարդակը ապահովված երկիր և չունեն որևէ առարկություն կապված անձնական տվյալների պահպանման և մշակման երկրի ընտրության հետ ու ընդունում են, որ անձնական տվյալների պահպանման և մշակման երկրի ընտրության բացառիկ իրավունքը պատկանում է Ընկերության:
Այցելուների անձնական տվյալների օգտագործումը, փոխանցումը, տարածումը, տրամադրումը, մուտքագործումը, դիմազրկումը, արգելափակումը, ջնջումը և ոչնչացումն իրականացվում են միայն Ընկերության գործադիր մարմնի որոշման հիման վրա:
Կայքը չի ընդունում Այցելուների իրավունքների և օրինական շահերի վրա ազդող որոշումներ՝ անձնական տվյալների բացառապես ավտոմատացված մշակման հիման վրա:
Եթե ներկայիս Քաղաքականության մեջ այլ բան ուղղակիորեն նշված չէ, սույն փաստաթուղթը վերաբերվում է միայն Այցելուների անձնական տվյալների և Գործընկերոջ կողմից տրված նույնականացման համար անհրաժեշտ տվյալների օգտագործմանը Ընկերության կողմից:
Փոփոխությունները.
Կայքը պարբերաբար կատարելագործում է տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման միջոցները՝ անվտանգության միջոցները ներառյալ: Այդ կապակցությամբ, ինչպես նաև անձնական տվյալների օրենսդրության փոփոխման դեպքերում Կայքը ցանկացած պահին կարող է փոփոխել ներկայիս Քաղաքականությունը՝ ծանուցելով Այցելուներին փոփոխված խմբագրության մասին Կայքում տեղադրելու միջոցով: Այցելուն և Գործընկերը համաձայնվում են այդպիսի փոփոխությունների հետ տվյալ փոփոխությունների հրապարակումից հետո՝ օգտագործելով Կայքը, եթե այդպիսի փոփոխությունների հետ Այցելուի կողմից համաձայնությունը հավաստելու համար առանձին համաձայնության ստացման պահանջ օրենքով չի նախատեսվում: